«Սելտայի» պաշտպան Օսկար Մինգեսան կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի սան է։
Մինգեաան կատալոնական թիմի հիմնական կազմում խաղացել է երկու մրցաշրջան։ Սակայն գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հեռանալուց հետո Չավին այլևս նրան չէր տեսնում իր թիմոում։
Արդյունքում ֆուտբոլիստը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Սելտա»։ Այժմ Օսկարը սկսել է հրավիրվել նաև Իսպանիայի հավաքական։ Պաշտպանը բավականին տպավորիչ է սկսել նոր մրցաշրջանը․ նա ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն թոփ-5 լիգաներում այս պահի դրությամբ՝ իր ակտիվում ունենալով 2 գոլ ու 3 գոլային փոխանցում։
Նաև, ըստ Mundo Deportivo-ի, Մինգեսայի պայմանագիրը ներառում է տրանսֆերը հետ գնելու տարբերակ: Դրա շնորհիվ նա կարող է «Բարսելոնային» արժենալ 10 միլիոն եվրո։