«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լյուդովիկ Ժյուլին խոսել է իր երեխաների մասին, ովքեր չեն հավատում, որ նա խաղացել է Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում։
«Գիտե՞ք ինչ եմ ասում երեխաներիս։ Որ ես խաղացել եմ Մեսսիի հետ․․․ Բայց նրանք ինձ չեն հավատում»,- Ժուլիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Ժյուլին «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-ից 2007 թվականներին։ Այս ընթացքում նա «Բարսայի» մարզաշապիկով անցկացրել է 125 հանդիպում։
Ֆրանսիացին իր ֆուտբոլային կարիերան ավարտել է 2017 թվականին։ Նրա վերջին ակումբը եղել է «Մոնակոն»: