«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալը վիրահատվել է և մեկ տարի բաց կթողնի:
17-ամյա ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում (2:1): Բերնալի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք և կողային մենիսկի պատռվածք:
Այսօր Բերնալը բարեհաջող վիրահատվել է։ Ֆուտբոլիստի վերականգնման գնահատված ժամկետը 12 ամիս է, ասվում է կատալոնական ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Երիտասարդ իսպանացի կիսապաշտպանը 3 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի հիմնական թիմի կազմում։