Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է «Բարսելոնայի» և «Ֆուրիա Ռոխայի» վինգեր Ֆերան Տորրեսի խաղի մասին՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. 2-րդ տուրի՝ Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում (4:1) հաղթելուց հետո։ Հիշեցնենք, որ այս խաղում Տորեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ ընդմիջմանը փոխարինելով Լամին Յամալին։
«Ես Ֆերանին ճանաչում եմ 16 տարեկանից և շատ լավ հասկանում եմ, թե ինչ կարող է նա բերել մեր թիմին: Այս շաբաթ նա դարձել է թիմի ավագներից մեկը։ Չնայած իր համեմատաբար երիտասարդ տարիքին, Ֆերանն արդեն հասցրել է ազգային հավաքականի կազմում անցկացնել ամենաշատ հանդիպումներից մեկը ներկայիս խաղացողներից: Նա շատ արժեքավոր խաղացող է, բայց երբեմն, ցավոք, նրա ձեռքբերումները պատշաճ ճանաչման չեն արժանանում, ինչպես որոշ այլ խաղացողների դեպքում»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերան Տորեսը բոլոր մրցաշարերում ակումբի և ազգային հավաքականի կազմում 6 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: