«Ռեալի» առաջիկա հանդիպումներում թիմի աջ պաշտպան Դանի Կարվախալը կարող է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն։
Էդեր Միլիտաոն, որը վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում, ամենայն հավանականությմաբ բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» հետ հաջորդ տուրի հանդիպումը։ Դավիդ Ալաբան ևս պատրաստ չէ խաղալու, նրանից ևս մի քանի շաբաթ կպահանջվի վերականգնվելու համար։
Նշվում է, որ Միլիտաոն բաց կթողնի մոտ 2 շաբաթ։ Լա լիգայի 5-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 23։00-ին։