«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոն, որը վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրի Սերբիայի դեմ խաղում (0:0), շուտով կկարողանա վերադառնալ խաղադաշտ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը, չնայած մի քանի հանդիպում բաց թողնելու մասին խոսակցություններին, կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» հաջորդ տուրի «Ժիրոնայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա այս կիրակի՝ սեպտեմբերի 15-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը խուսափել է լուրջ վնասվածքից, նա միայն թեթև կապտուկ և այտուց է ունեցել, ինչը չի խանգարի նրան մասնակցել առաջիկա խաղերին։
Ընթացիկ մցաշրջանում 26-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։