Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը ընտրություն է կատարել համաշխարհային ֆուտբոլի մի շարք անվանի և լեգենդար կիսապաշտպանների միջև։
Ի վերջո 25-ամյա խաղացողի ընտրությունը կանգ է առել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստայի վրա։
Հիշեցնենք, որ Հարությունյանը այժմ գտնվում է ազգային հավաքականի ճամբարում և պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա հանդիպմանը, որը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 22։45-ին։