Պորտուգալիայի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում հաղթեց Շոտլանդիայի ընտրանուն 2-1 հաշվով:
Խաղի առաջին գոլը խփեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը, ով գրավեց մրցակցի դարպասը 7-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսի սկզբում Բրունո Ֆերնանդեշը հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց պորտուգալացիներին հաշվի մեջ։
Պորտուգալիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է A լիգայի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիան և Լեհաստանն ունեն երեքական միավոր, շոտլանդացիները դեռ միավոր չեն վաստակել։
Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն հոկտեմբերի 12-ին և 15-ին։