Խորվաթիայի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրի շրջանակում հաղթանակ տոնեց Լեհաստանի հետ խաղում։
Խորվաթները սեփական հարկի տակ հաղթեցին 1-0 հաշվով։
Հաղթական գոլի հեղինակը դարձավ Լուկա Մոդրիչը, ով այսօր հավաքականի կազմում իր 180-րդ հանդիպումն էր անցկացնում։
Պորտուգալիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է A լիգայի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիան և Լեհաստանն ունեն երեքական միավոր, շոտլանդացիները դեռ միավոր չեն վաստակել։