Բելառուս թենիսիստուհի, աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դարձավ US Open 2024-ի չեմպիոն։
Մրցաշարի եզրափակիչ խաղում Բելառուսի ներկայացուցիչը երկու սեթում հաղթեց WTA-ի դասակարգման վեցերորդ համարին՝ ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային։
Հանդիպումն ավարտվել է 7:5, 7:5 հաշվով։
Մրցաշարի նախորդ չեմպիոնը ամերիկուհի Կորի Գաուֆն էր, ով նախորդ տարվա մրցաշարի եզրափակիչում հաղթեց նույն Սաբալենկային։
Սա Սաբալենկայի երրորդ տիտղոսն է 2024 թվականին. ավելի վաղ նա հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և Ցինցինատիի մրցաշարերում։ Ընդհանուր առմամբ նա ունի Մեծ Սաղավարտի 3 տիտղոս։