ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվել է մեր թիմի հաղթանակով՝ 4:1 հաշվով։
Լիգա C, Խումբ 4
Հայաստան — Լատվիա՝ 4։1
Գոլերը՝ Բիչախչյան (6′), Դուբրա (35′, ինքնագոլ), Զելարայան (48′), Սպերցյան (86′) — Հարությունյան (9′, ինքնագոլ)
Մեր ընտրանին օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: