ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Ըստ WhoScored-ի՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը լավագույնն էր այսօրվա խաղում։ Նա ստացել է 8,4 գնահատական։ Ուգոչուկվու Իվուն ստացել է 8 գնահատական, իսկ Էդուարդ Սպերցյանը՝ 7,8։ Սելարայանն ու Սպերցյանն այսօրվա խաղում դարձան մեկական գոլի հեղինակ։