Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին կիսապաշտպան Իկեր Մունիաինը կարիերան կշարունակի Արգենտինայում։
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը լքել է հայրենի «Աթլետիկը» հուլիսին, երբ ավարտվել է նրա պայմանագրի ժամկետը:
Ուրբաթ օրը իսպանացին վերջապես գտավ նոր ակումբ․ նա հանդես է գալու արգենտինական «Սան Լորենցո» ակումբում։
31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։ Իկեր Մունիաինը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն Բիլբաոյի «Աթլետիկում»: