Ալիսա Կամպելոն, իսպանացի ֆուտբոլիստ Ալվարո Մորատայի կինը, բաժանումից հետո խոսել է ապագայի ծրագրերի և ամուսնալուծության մասին:
«Այս պահին ես և իմ երեխաները ապրում ենք Մադրիդում: Սուտ է, որ մենք տեղափոխվել ենք Իտալիա, թեև, հավանաբար, շուտով այդպես կլինի: Սակայն ես դեռ նույնիսկ բնակարան չեմ փնտրել Միլանում: Ես պարզապես ցանկանում եմ, որ իմ երեխաները տեսնեն իրենց հորը:
Ինչպիսին կլինի ամուսնալուծության պայմանագիրը: Մինչ այս պահը դեռ ոչինչ չի քննարկվել, մենք դեռ ոչնչի չենք հասել, չենք շտապում, և ես այս պահին այլ առաջնահերթություններ ունեմ: Օրինակ՝ որտեղ եմ ապրելու իմ երեխաների հետ: Բայց մի բան հաստատ է՝ սա չի լինելու վիճահարույց ամուսնալուծություն: Մենք ունենք փաստաբաններ և հիանալի հարաբերություններ»,- մեջբերում է Կամպելոյի խոսքերը Marca-ն:
Մորատան էլ, իր հերթին, նշել է․ «Ալիսան ցանկանում էր մնալ Իսպանիայում և չէր ցանկանում կրկին տեղափոխվել: Ես ջախջախված եմ, սակայն երաշխավորում եմ, որ երբեք նրան չեմ դավաճանել: Նա ամենակարևոր կինն է իմ կյանքում»: