«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն պատմել է կատալոնական ակումբի հանդերձարանում 2006 թվականին Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ընդմիջման ժամանակ տեղի ունեցած կոպիտ զրույցի մասին։
«2006 թվականին, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին խաղակեսում մենք պարտվում էինք 0:1 հաշվով, իսկ «Արսենալը» խաղում էր տասը ֆուտբոլիստով: Գիտե՞ք՝ ինչու էինք պարտվում: Որովհետև Ռոնալդինյոն, ամենալավ ֆուտբոլիստը, ցանկանում էր խաղալ միայնակ։
Ես մտա հանդերձարան, բոլորի գլուխները կախ էին։ Ֆրանկ Ռայկարդը շփոթված կանգնած էր մի անկյունում: Ես նրանց ասում եմ. «Ի՞նչ եք անում: Հավաքվեք, ես գոլ կխփեմ, ես դեռ այստեղ եմ, ինչի՞ց եք վախենում»:
Ես ասացի Ռոնիին. «Կամ դու խաղում ես մեզ հետ, կամ նստում ես պահեստայինների նստարանին»: Եվ ահա այդ պահին դրսևորվում է մեծ ֆուտբոլիստի որակը։ Նա հավաքում է բոլորիս և ներողություն խնդրում», – մեջբերում է Էտո՛Օ-ի խոսքերը Mundo Deportivo-ն:
Ընդմիջումից հետո կամերունցի հարձակվողը հավասարեցրել է խաղի հաշիվը, իսկ բրազիլացի պաշտպան Ժուլիանո Բելետին հաղթանակ է պարգևել կատալոնական թիմին։