«Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանությունն ու կենտրոնական գիծը։
Կատալոնական ակումբը ցանկանում է պայմանագրեր կնքել Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ժոնաթան Տայի և «Բավարիայի» հենակետային կիսապաշտպան Յոշուա Կիմիխի հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» ցանկանում են Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստներին գնել 2025 թվականի ամռանը, երբ կավարտվեն նրանց պայմանագրերը ակումբների հետ:
Նշվում է, որ «Բարսելոնան» արդեն իր մտադրությունները հայտնել է Տայի գործակալին: Բացի այդ, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ողջունում է Կիմիխի միացումը թիմին, ում հետ նա աշխատել է «Բավարիայում»:
Ընթացիկ մրցաշրջանում Տան մասնակցել է չորս խաղի: Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
Կիմիխը երեք խաղ է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում: Նրա շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: