Հանս Ֆլիկի գլխավորած թիմի միջին տարիքը կազմում է 23,4 տարեկան։
Այնուամենայնիվ, կատալոնացիները գլխավորում են առաջնության աղյուսակը՝ մինչ այս պահը հաղթելով իրենց բոլոր 4 խաղերում։
Երկրորդ տեղում է «Ռեալ Սոսյեդադը» (24,5 տարեկան), հետո՝ «Վալենսիան» (25)։ «Ռեալ Մադրիդը» միջին տարիքի ցուցանիշով 9-րդ տեղն է կիսում «Սելտայի» հետ՝ 26,5 տարեկան։
Ամենաբարձր միջին տարիքը «Ռայո Վալեկանոյի» կազմում է (29 տարեկան)։ «Աթլետիկոն» նախավերջին տեղում է՝ 28 տարեկան։
Ամենաշատ սաները «Աթլետիկում» են (18), «Սոսյեդադում» (16) և «Բարսելոնայում» (13)։