Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակը այն բանից հետո, երբ նա այլևս չի գլխավորի մադրիդյան թիմը։ Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին տեսնում է որպես Անչելոտիին իդեալական փոխարինող։
Իտալացի մասնագետի գործող աշխատանքային պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Անչելոտին «Ռեալ» է վերադարձել 2021 թվականի ամռանը։ Մինչ այս 65-ամյա մարզիչը «Ռեալը» գլխավորել է 2013-ից 2015 թվականներին։ Անչելոտիի գլխավորությամբ իսպանական գրանդը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։