Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալն արձագանքել է թիմի նախկին հարձակվող, իսկ այժմ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ համեմատություններին։
«Կարևորը չֆիքսվելն է։ Երբ քեզ համեմատում են պատմության լավագույնների հետ, դա նշանակում է, որ դու ինչ-որ բան ճիշտ ես անում: Սա ինձ չի անհանգստացնում, ես փորձում եմ չկորցնել իմ եսը»,- Յամալի խոսքերն է մեջբերում իսպանական Marca առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում օգնել է Իսպանիայի հավաքականին նվաճել ոսկե մեդալներ՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ խաղացողը (16 տարեկան 338 օրական)։ Նա նաև ռեկորդ է սահմանել որպես ամենաերիտասարդ գոլահար (16 տարեկան 362 օրական) և ճանաչվել Եվրո 2024-ի լավագույն երիտասարդ խաղացող։ Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։