«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը խոստովանել է, որ վախ չի զգում իրենից տարիքով ավելի մեծ մրցակիցների հետ խաղալիս։
«Դրսում խաղալը ինձ ազատեց մեծահասակների հետ խաղալու վախից: Ես 11 կամ 12 տարեկան էի, իսկ մրցակիցներս՝ 20։ Վախի զգացում չկար, պարզապես փորձում էի հաճույք ստանալ ցանկացածի հետ խաղալուց։
Ես նաև մանուկ հասակում շատ եմ խաղացել շների հետ։ Հայրս ասաց, որ նրանք չեն կծեի և ստիպեց ինձ վազել շների հետ: Ուստի ես նրանց հետ հաճախ էի ֆուտբոլ խաղում: Շան դեմ խաղալն ամենադժվար բանն է, որ կարող ես անել»,- Յամալի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 17-ամյ խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։