Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն նշել է, թե ով կարժանանա այս տարվա «Ոսկե գնդակին»:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցանկում են Ջուդ Բելինգհեմը, Ռուբեն Դիաշը, Ֆիլ Ֆոդենը, Ֆեդերիկո Վալվերդեն, Էմիլիանո Մարտինեսը, Էրլինգ Հոլանդը, Նիկո Ուիլյամսը, Գրանիտ Ջական, Արտեմ Դովբիկը, Տոնի Կրոսը, Վինիսիուսը, Դանի Օլմոն, Ֆլորիան Վիրցը, Մարտին էդեգորը, Մատս Հումելսը, Ռոդրին, Հարի Քեյնը, Դեկլան Ռայսը, Վիտինյան, Քոուլ Պալմերը, Դանի Կարվախալը, Լամին Յամալը, Բուկայո Սական, Հաքան Չալհանօղլուն, Ուիլյամ Սալիբան, Կիլիան Մբապեն, Լաուտարո Մարտինեսը, Ադեմոլա Լուկմանը, Անտոնիո Ռուդիգերը, Գրիմալդոն:
Իտալացու կարծիքով՝ հեղինակավոր պարգևին կարժանանա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ:
«Ոսկե գնդակը» բաժին կհասնի Բելինգեմին կամ Վինիսիուսին: Մբապեի համար մրցաշրջանն այդքան էլ հաջող չէր: Ցուցակում ընդգրկված են նաև Ռոդրին և Կարվախալը: Դանին նվաճել է բոլոր մրցանակները, սակայն պաշտպանը պետք է յուրօրինակ բան ցույց տա՝ «Ոսկե գնդակ» ստանալու համար»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։