Անգլիայի ազգային հավաքականի աստղ Ջուդ Բելինգեմը YouTube-յան նոր ալիք է բացել և պատրաստվում է ցուցադրել իր՝ Մադրիդի «Ռեալում» առաջին մրցաշրջանի մասին պատմող «Out of the Floodlights» վավերագրական ֆիլմը:
Մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուն բացեց իր YouTube-յան ալիքը, որը արդեն ունի ավելի քան 57 միլիոն բաժանորդ, Մադրիդի աստղ Բելինգեմնը հետևեց նրա օրինակին:
21-ամյա խաղացողն Instagram-ում գրել է. «Ողջույն բոլորին, ես վերջին տարվա ընթացքում նկարահանել եմ կադրեր իմ անցած ճանապարհից: Հիմա վերջապես պատրաստ եմ կիսվել իմ կյանքով՝ «Out of the Floodlights» ֆիլմի միջոցով: Սկսած սեպտեմբերի 12-ից, ես կհրապարակեմ շաբաթական չորս տեսանյութեր իմ YouTube-յան ալիքում՝ @JudeBellingham: Դրանք հասանելի են ցանկացած պահի և անվճար դիտման համար: Հուսով եմ, որ դրանք ձեզ դուր կգան»:
Նա նաև հրապարակել է վավերագրական ֆիլմի թրեյլերը:
Ահա, թե ինչ է լինում, երբ վնասվածք ես ստանում և բավական մեծ ժամանակ ունենում ինչ-որ նոր բան մտածելու համար։ Այժմ անգլիացու ալիքն ունի 187 հազար հետևորդ։
Բաժանորդագրվել՝ այստեղ
Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Գովազդի համար` [email protected]