Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գովվել է թարիզյան ակումբի իր նախկին թիմակիցներից մեկին։ Մադրիդցիների նորեկը բարձր է գնահատել Բրեդլի Բարկոլի ելույթները ընթացիկ մրցաշրջանում։
«Ես ուրախ եմ Բարկոլի համար, նա հիանալի տղա է: Հուսով եմ, որ դուք շատ կոշտ չեք լինի նրա հետ այն հանդիպումներից հետո, որտեղ նա չի կարողանում գոլ խփել: Բրեդլին մեծ ներուժ ունի։ Այն, ինչ նա անում է, հիանալի է, բայց նա կարող է ավելի լավ անել ապագայում: Ես տեսել եմ նրա բոլոր հանդիպումները, բացի վերջինից»,- Ազգերի լիգայի Իտալիայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասել է Մբապեն:
Նշենք, որ Բրեդլի Բարկոլան ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։