Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը մեկնաբանել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում ընդգրկվելու մասին նորությունը:
«Ես հիանալի մրցաշրջան անցկացրեցի «Բարսելոնայում»: Այս «Ոսկե գնդակի» անվանակարգը միայն սկիզբն է: Ես ցանկանում եմ շարունակել քրտնաջան աշխատել և օգտակար լինել իմ թիմին», – Յամալի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
68-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի հոկտեմբերի 28-ին Փարիզում: Մրցանակներ կհանձնվեն 2023/2024 մրցաշրջանի համար հետևյալ անվանակարգերում. «Ոսկե գնդակ»՝ տղամարդկանց շրջանում, «Ոսկե գնդակ»՝ կանանց շրջանում, Կոպայի գավաթ (մինչև 21 տարեկան լավագույն խաղացող), Յաշինի գավաթ (լավագույն դարպասապահ), Գերդ Մյուլլերի գավաթ (անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու), «Տարվա ակումբ»՝ տղամարդկանց շրջանում, «Տարվա ակումբ»՝ կանանց շրջանում:
Մրցանակների ցանկում ավելացել են նաև երկու նոր անվանակարգեր՝ «Տարվա մարզիչ»՝ տղամարդկանց շրջանում և «Տարվա մարզիչ»՝ կանանց շրջանում։