Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է ֆուտբոլում իր առաջին քայլերի, «Նոայի» կազմում իր ելույթների և թիմի առաջիկա մրցակիցների մասին։
«Հայկական ու եվրոպական ֆուտբոլը տարբեր է։ Հայկական ֆուտբոլը վերջին տարիներին զարգանում է։ Շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել են հավաքական։ «Նոայի» հետ Կոնֆերենցիաների լիգայում չորս փուլ ենք անցել, դժվար խաղեր էին մեզ համար, բայց մենք հենց սկզբից վստահ էինք, որ կարող ենք հաղթահարել այդ փուլերը։ Վիճակահանությունը դիտել եմ ընտանիքիս հետ։ Տեսել եմ, որ «Չելսիի» հետ ենք հանդիպելու։ Մեզ համար շատ կարևոր է, որ խաղալու ենք «Չելսիի» հետ այնտեղ, մեծ մարզադաշտում։ Գնալու ենք այնտեղ՝ խաղը հաղթելու նպատակով։
Հավաքականում ադապտացիան լավ է ընթացել։ Լատվիայի և Հս․Մակեդոնիայի հավաքականները լավ թիմեր են։ Մեզ շատ կարևոր հանդիպումներ են սպասվում, հուսով ենք՝ լավ հանդես կգանք և հայ ազգին կուրախացնենք»,- ասել է Մանվելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․