Եվրոպական երկրների առաջնություններից այս օրերին ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը:
2-րդ տուրում՝ մինսկյան դերբիի շրջանակում երկրի մայրաքաղաքի անվան համանուն թիմը սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ «Դինամոյի» նկատմամբ:
Առաջին խաղակեսից հետո «Մինսկը» հաղթում էր 3:0 հաշվով: Երկրորդ կեսում հյուրերը մնացին 10 հոգով, և 2 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, սակայն ավելին անել «Դինամոյի» ֆուտբոլիստներին չհաջողվեց:
2-րդ տուրից հետո «Մինսկը» 6 միավորով առաջին տեղում է: «Դինամոն» միավոր չունի: