Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած ուգանդացի մարաթոնայն վազորդուհի Ռեբեկա Չեպտեգեյը, որը իր ընկերոջ հարձակման հետևանքով մարմնի 75 տոկոսի այրվածքներ էր ստացել, մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Ուգանդայի աթլետիկայի ֆեդերացիան X սոցիալական ցանցի իր էջում։
Ուգանդացի մարզուհին խորը այրվածքներով հոսպիտալացվել էր սեպտեմբերի 3-ին։ Միջադեպը տեղի էր ունեցել Քենիայում 33-ամյա Չեպտեգեյի տանը։ Վազորդուհու ընկերը՝ Դիքսոն Նդիման, վիճաբանության ժամանակ նրա վրա բենզին էր լցրել և այրել։ Ինքը՝ Նդիման, նույնպես այրվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
«Խորը վիշտ ենք ապրում մեր մարզուհի Ռեբեկա Չեփթեգեյի մահվան կապակցությամբ, որը ողբերգականորեն ընտանեկան բռնության զոհ է դարձել։ Մենք դատապարտում ենք նման արարքները և արդարության կոչ ենք անում։ Թող նրա հոգին հանգչի խաղաությմաբ»,- ասված է ֆեդերացիայի տարածած ուղերձում։
Փարիզում կայացած վերջին Օլիմպիական խաղերում Չեպտեգեյը մարաթոնյան վազքում զբաղեցրել էր 44-րդ տեղը։