Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն արձագանքել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում չընդգրկվելուն։
France Football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցնակին հավակնում է 30 խաղացող: Մադրիդցիներից ցուցակում ներկայացված են են Ջուդ Բելինգհեմը , Վինիսիուս Ժունիորը , Կիլիան Մբապեն , Ֆեդերիկո Վալվերդեն , Դանիել Կարվախալը և Անտոնիո Ռուդիգերը:
Թեկնածուների հրապարակումից հետո Ռոդրիգոն Instagram-ի story բաժնում տեղադրել է լուսանակր, որտեղ արտացոլված են նախորդ մրցաշրջանի հաղթական պահերը, որում բրազիլացին թիմի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, Լա լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը։