Իսպանիայում մեծ աղմուկ է բարձրացրել Վինիսիուս Ժունիորի բողոքները, որը «ռասիստական» է անվանել երկիրը, որտեղ արդեն բնակվում է 5 տարի։ Նրան հակադարձել է իր թիմակից Դանի Կարվախալը, որը բրազիլացուն հասկացրել է, որ սխալվել է։
«Ես գիտեմ, թե ինչից է տառապում Վինիսիուսը։ Մենք բոլորս աջակցում ենք նրան՝ թե՛ թիմի ներսում, թե՛ հասարակության մեջ։ Կարծում եմ, որ Իսպանիայի առաջնությունում աճում է այն, ինչ կոչվում է ռասիզմի դեմ պայքար։ Կասկած չկա, որ Իսպանիան ռասիստական երկիր չէ․ Վինիսիուսը սխալվում է- Կարվախալի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա խաղացողը ավելի վաղ առաջարկել էր ԱԱ-2030-ը չանցկացնել Իսպանիայում՝ երկրում տիրող ռասիզմի բարձր մակարդակի պատճառով։