«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսին France Football-ի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների թվում չընդգրկելու մասին՝ դիմելով խաղացողին սոցցանցերում։
«Առնվազն աշխարհի լավագույն 5-յակում ես»,- գրել է Նեյմարը սոցցանցի իր էջում։
Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո:
Լավագույն ֆուտբոլիստի 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում։