Goal.com-ը ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի «Ոսկե գնդակի» համար պայքարի ֆավորիտների վարկանիշային աղյուսակը։
Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։ Երրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» մեկ այլ խաղացող՝ Ջուդ Բելինգհեմը :
2024 թվականի «Ոսկե գնդակի» 10 հավակնորդները.
- Վինիսիուս Ժունիոր — «Ռեալ Մադրիդ»
- Ռոդրի — «Մանչեսթեր Սիթի»
- Ջուդ Բելինգհեմ — «Ռեալ Մադրիդ»
- Դանիել Կարվախալ — «Ռեալ Մադրիդ»
- Լաուտարո Մարտինես – «Ինտեր»
- Տոնի Կրոս – ավարտել է կարիերան
- Կիլիան Մբապե – «Ռեալ Մադրիդ»
- Հարի Քեյն – Մյունխենի «Բավարիա»
- Ֆիլիպ Ֆոդեն – «Մանչեսթեր Սիթի»
- Նիկո Ուիլյամս — Բիլբաոյի «Աթլետիկ»
Նշենք, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը ԵՎՐՈ-2024-ից առաջ լավագույն եռյակում էր, ամառվա ընթացքում վարկանիշային աղյուսակում զիջել է 4-րդ հորիզոնական։ Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու Էրլինգ Հալանդը չի ընդգրկվել հրատարակության կազմած վարկանիշային աղյոսակի լավագույն տասնյակում։