Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը կոպիտ է արձագանքել երկրպագուի խորհուրդին՝ կարիերան «Ռեալում» շարունակելու վերաբերյալ, հայտնում է Cadena SER-ը։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը բաց մարզման ժամանակ։ Երկրպագուներից մեկն ասել է Ուիլյամսին. «Հաջորդ տարի տեղափոխվիր «Ռեալ Մադրիդ», Նիկո»: Ֆուտբոլիստը պատասխանել է. «Գնա դժողք, անպիտան»:
Ուիլյամսը «Ատլետիկում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 4 հանդիպման և ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։