«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոսել է իր կարիերայի ընթացքում ունեցած դժվարությունների մասին։
«Եթե դու քրտնաջան աշխատում ես և ցանկանում ես ֆուտբոլային կարիերա կառուցել, չես կարող հանձնվել: Ես շատ պատճառներ ունեի հանձնվելու, թողնելու ֆուտբոլը և շարունակելու իմ կյանքը։ Սա քեզ ոչնչացնող մասնագիտություն է։
Եղել են դեպքեր, երբ ես տուն էի գալիս և չգիտեի՝ հաջորդ առավոտ կգնա՞մ մարզումների, թե ոչ։ Ես լաց էի լինում, և դա եղավ նաև «Բարսելոնայում»։ Ես աշխատում եմ հոգեբանի հետ, քանի որ հասկացա, թե որքան կարևոր է դա։ Բոլորը պետք է դա անեն, քանի որ դա շատ է օգնում:
Եթե դու հոգ չես տանում քո մասին, ֆուտբոլը քեզ կկործանի։ Շատ հեշտ է ընկճվել և հրաժարվել ամեն ինչից»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին 4 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: