Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է թիմում հարձակվող Ալվարո Մորատայի դերի մասի
«Նա ստեղծեց հաջողակ մարզիկի կերպարը, որը հավաքական երևակայության մեջ պետք է լինի Սուպերմեն։ Ալվարոն կարող է փխրուն թվալ, բայց նա ուժեղ և տոկուն մարդ է, ով ստիպված է եղել հաղթահարել մեծ դժվարություններ: Մյուսները չէին կարողանա հաղթահարել:
Ես գիտեի, թե ինչի միջով էր նա անցնում, և դա մեզ միավորեց՝ ամրապնդելով մեր փոխըմբռնումը, որը դուրս է խաղացող-մարզիչ հարաբերություններից: Ես խորը զգացմունքներ ունեմ մեկի հանդեպ, ով պայքարում է մեծ ուժերի դեմ»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ 31-ամյա Ալվարո Մորատան իտալական «Միլանի» խաղացող է դարձել հուլիսին։ Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Հարձակվողը հանդես կգա յոթ համարի մարզաշապիկով։
Իր կարիերայի ընթացքում Մորատան հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», «Յուվենտուսում», «Չելսիում» և «Ատլետիկոյում»՝ անցկացնելով 506 հանդիպում և խփելով 172 գոլ։
Եվրոպայիյ առաջնության չեմպիոնությունը նվաճելուց հետո Մորատան ու կինը՝ Ալիչե Կամպելոն, հայտարարեց բաժանության մասին: