Գերմանիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը դիմել է ազգային հավաքականի երկրպագուներին:
«Այնպիսի տպավորություն է, որ իմ վերջին խաղը մի քանի օր առաջ է եղել: Կարծում եմ, որ վերջին երեք ամիսների ընթացքում մենք հասել ենք այնպիսի բաների, որոնք մեզ պակասում էին վերջին մի քանի տարիներին, այն է՝ ունենալ թիմ, որը ոգեշնչում է երկրպագուներին։ Մի քանի խաղացողներ, ովքեր կազմում էին թիմը, այլևս դրա մաս չեն, ինչը հնարավորություն է տալիս նոր ֆուտբոլիստներին։
Ես խնդրում եմ մարդկանց աջակցել ազգային հավաքականին և կանգնել նրա կողքին։ Ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներն արժանի են աջակցության։ Մենք տեսանք Եվրո-2024-ի ժամանակ, որ խաղացողներին ավելի հեշտ է, երբ երկիրը կանգնած է նրանց կողքին, քան այն դեպքում, երբ նրանց նկատմամբ կասկածներ են լինում», — Կրոսի խոսքերն է մեջբերում Кicker-ը։
Հիշեցնենք, որ Կրոսի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղը տեղի է ունեցել Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։ Քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը հանդիպել էր Իսպանիայի ազգային հավաքականին։ Բունդեսթիմը պարտվել է 1:2 հաշվով։
Կիսապաշտպանը ակումբային կարիերայում անցկացրել է 754 խաղ (73 գոլ և 166 գոլային փոխանցում)՝ նվաճելով 33 գավաթ։ Նա նաև մասնակցել է Գերմանիայի հավաքականի կազմում 113 հանդիպումների (17 գոլ և 21 գոլային փոխանցում)։ Գերմանացի կիսապաշտպանը 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։