«Վալենսիայի» հարձակվող Ռաֆա Միրը ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից՝ սեռական բռնության կասկածանքով, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը, ով նախկինում հանդես է եկել «Վուլվերհեմփթոնի» կազմում, կալանավորվել է երկուշաբթի երեկոյան՝ իր և մեկ այլ անորոշ անձի դեմ ներկայացված մեղադրանքից հետո։
Միրին մեղադրում են երկու կանանց նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։
«Ակումբը տեղեկացված է այս ձերբակալության մասին և, հաշվի առնելով, որ մանրամասներ դեռ չկան, այս պահին կարող է միայն հայտարարել, որ կհամագործակցի իրավապահ մարմինների հետ՝ արդարադատության հասնելու հարցում», – ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ռաֆա Միրը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
Այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է Լա Լիգայի 4 խաղի և աչքի ընկել 1 գոլային փոխանցմամբ։