Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» ներկայացրել է թիմի խաղացանկը սեպտեմբեր ամսվա համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Նռնագույնները» անցկացրել են 3 հանդիպում՝ մյուս թիմերից 2 խաղով պակաս և վաստակած 4 միավորով այս պահին գտնվում են մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում։