Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել է, որ Իսպանիան չպետք է հյուրընկալի 2030 թվականի Աշխարհի առաջնությունը, եթե երկրում ռասիզմի հետ կապված իրավիճակը չփոխվի։
«Մինչև 2030 թվականը մենք զարգացման շատ մեծ հնարավորություններ ունենք։ Ուստի հուսով եմ, որ Իսպանիան կարող է զարգանալ և հասկանալ, թե որքան լուրջ է մարդուն վիրավորելը նրա մաշկի գույնի պատճառով։ Եթե 2030 թվականին իրավիճակը չփոխվի, կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի փոխել մրցավայրը, քանի որ ֆուտբոլիստներն իրենց հարմարավետ ու ապահով չեն զգա Աշխարհի առաջնությունում խաղալիս»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ 2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։ Նախատեսվում է նաև մրցաշարի մեկնարկային մեկ հանդիպում Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում։