«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է մարզչական փոփոխությունից հետո թիմում տիրող իրավիճակի մասին։
«Չավիին անընդհատ քննադատում էին, և այդ պատճառով թվում էր, թե ամեն ինչ վատ է ընթանում։ Այժմ իրավիճակն ավելի հանգիստ է։ Ֆլիկն այնքան էլ հաճախ չի քննադատվում ԶԼՄ-ներում: Մարզիչը լրջության զգացում է բերել խաղի մեջ, մինչդեռ նա մտերիմ է խաղացողների հետ և երբեմն իրեն թույլ է տալիս կատակել»,- Պեդրիի խոսքերն է փոխանցում է Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ մայիսին կատալոնական ակումբը հայտարարեց Չավի Էրնանդեսին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Իսպանացուն փոխարինեց Հանս-Դիտեր Ֆլիկը, ում գլխավորությամբ «Կապտանռնագույնները» Լա լիգայի չորս մեկնարկային խաղում չորս հաղթանակ են տարել։