«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը», հաղորդում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբի ղեկավարությունը դիտարկում է հաջորդ տարի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Նրա ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։
Ռոդրիի գործող պայմանագրի ժամկետը «Քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։