«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» միջև հարաբերությունների մասին:
«Մեր հարաբերությունները «Ռեալի» հետ վատ են։ Նրանք ներգրավված են այսպես կոչված «Նեգրեյրայի գործի» մեջ, ինչն անընդունելի է։
Թող շարունակեն անել այն, ինչ համարում են անհրաժեշտ։ Մենք, մեր հերթին, նույնպես այդպես կգործենք»,- ասել է Լապորտան մամուլի ասուլիսում։
Ներկա պահին «Բարսելոնան» զբաղեցնում է առաջին տեղը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։
Չորս մեկնարկային տուրերում կատալոնացիները վաստակել են 12 միավոր։ «Ռեալը» գտնվում է երրորդ տեղում՝ 8 միավորով։