«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կատալոնական ակումբում գոհ են գլխավոր մարզչից և խաղացողների ներկայիս կազմից։
«Մենք շատ գոհ ենք գլխավոր մարզչից և այն կազմից, որն ունենք: Եվ մենք նաև շատ հպարտ ենք, քանի որ «Լա Մասիան» մեր սպորտային նախագծի հիմքն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 4 տուրերից հետո «Կապտանռնագույնները» վաստակած 12 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։