«Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը վնասվածք է ստացել Իսպանիայի երիտասարդական հավաքականում:
Օլիմպիական 2024թ․ խաղերում փայլած կիսապաշտպանը դուրս է մնացել 3-ից 4 շաբաթով, հայտնում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ֆերմինը չի կարող մասնակցել Իսպանիայի Մ21 հավաքականի առաջիկա խաղերին և կվերադառնա կատալոնական ակումբ: Վերջինիս փոխարեն հավաքական է հրավիրվել Պաբլո Տորեն: