Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է շրջանցել բլոգեր Միսթեր Բիստին YouTube-յան հետևորդների քանակով:
«Ես պետք է հաղթեմ Միսթեր Բիստին»,- նշել է «Ալ Նասրի» հարձակվողը:
Այս պահին Ռոնալդուի պաշտոնական ալիքին բաժանորդագրված է 55,9 մլն օգտատեր: Միսթեր Բիստն ունի 313,5 մլն հետևորդ:
Ռոնալդուն ստեղծել է իր ալիքն օգոստոսի 21-ին: Օրերի ընթացքում նա հավաքել էր շուրջ 20 մլն հետևորդ: