«Բետիսի» իսպանացի կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսը կարծես այնքան էլ տպավորված չէ Մադրիդի «Ռալի» նորեկ Կիլիան Մբապեի խաղով։
Մադրիդյան ակումբի հարձակվողը Լա լիգայի 4-րդ տուրում դուբլի հեղինակ դարձավ «Բետիսի» դեմ խաղում (2:0). սրանք նրա առաջին գոլերն են Լա Լիգայում :
Խաղից հետո Ֆորնալսին հարցրել են ՝ արդյո՞ք ֆրանսիացի ֆուտբոլիստն անկասելի է։
«Չգիտեմ, եթե նա անկասելի լիներ, առաջին խաղում գոլ կխփեր, այնպես չէ՞: Ես հասկանում եմ, որ նա հիանալի խաղացող է, որ Մադրիդի «Ռեալն» ունի աշխարհի լավագույն խաղացողներին, կամ նրանք փորձում են պայմանագիր կնքել աշխարհի լավագույն խաղացողների հետ»,- ասել է Ֆորնալսը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆրանսիացին «Սերուցքայինների» կազմում մասնակցել 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։