Բարսելոնայի բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոսել է կատալոնական ակումբի ընթացիկ մրցաշրջանում ունեցած նպատակների մասին։
«Մեր նվազագույն նպատակը հաղթելն է, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում։ Գլխավոր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է, որտեղ մենք խաղում ենք։ Ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան, Լա Լիգան, Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթը»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում ճանապարհը զիջեց ՊՍԺ-ին։