Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Վինիսիուսի կողքին խաղալու մասին։ Նա ընդգծել է, որ իր բախտը շատ է բերել նման թիմակից ունենալու հարցում։ Միաժամանակ, ֆրանսիացին չի թաքցրել, որ դեռ չի կարողացել լիովին ընտելանալ «Ռեալում» խաղալուն և այդ պատճառով երբեմն կարող է սխալ կարդալ իր թիմակցի գործողությունները։
«Մարդիկ խոսում են իմ և Վինիի մասին, դա նորմալ է, մենք երկու հայտնի խաղացողներ ենք։ Հիմա ես պետք է սովորեմ նրանից, նրա շարժումներից, ինչ է նրան դուր գալիս խաղադաշտում, ինչը ոչ։ Մենք դեռ ծանոթանում ենք խաղադաշտում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Managing Madrid կայքը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում (2։0) Մբապեն դարձավ հաղթական գոլի հեղինակ, իսկ Վինիսիուսը 2-րդ գոլի ժամանակ 11 մետրանոցը զիջեց ֆրանսիացուն։