Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հայտնվել է հիվանդանոցում։ Կիրակի օրը կայացած «Բետիսի» դեմ խաղում ֆուտբոլիստը ստացել է աջ կոճի երրորդ աստիճանի սալջարդ։
Ախտորոշումը հայտնել է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Սեբալյոսին կպահանջվի 6-8 շաբաթ ապաքինվելու համար։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է «Բետիսին»։ Մադրիդյան թիմի երկու գոլերն էլ խփել է հարձակվող Կիլիան Մբապեն։ Աստղային ֆրանսիացու համար սրանք առաջին գոլերն էին իսպանական Լա Լիգայում։ Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի սեպտեմբերի 14-ին՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ։