«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շնորհավորել է Մյունխենի «Բավարիայի» իր նախկին թիմակից Թոմաս Մյուլերին ռեկորդի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ գերմանացին երեկ թիմի կազմում անցկացրել է 710-րդ հանդիպումը, ինչը ավելին է, քան «Բավարիայի» պատմության ցանկացած այլ խաղացող:
«Թոմասը գրավեց ինձ որպես հարձակման գծի գործընկեր: Նա իդեալական ու բազմաֆունկցիոնալ խաղացող է: Հուսով եմ, որ նրա խելացիությունը հիմք կդառնա, որպեսզի նա կապի իր կյանքը «Բավարիայի» հետ նույնիսկ կարիերայի ավարտից հետո»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա Մյուլերի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։