Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ծրագրել է աղմկահարույց տրանսֆեր կատարել 2025 թվականի հունվարին, հայտնում է Todofichajes-ը։
Մադրիդցիները դեռ հետաքրքրված են Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի ծառայություններով: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է կանադացի ֆուտբոլիստի համար վճարել 15 միլիոն եվրո։
Եթե «Բավարիան» հրաժարվի, ապա ամռանը ֆուտբոլիստը կտեղափոխվի «Սանտյագո Բեռնաբեու» ազատ գործակալի կարգավիճակով: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։
Ալֆոնսոն գերմանական գրանդում հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։